«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը սպասում է, որ հարձակվող Ջերմեյն Դեֆոն բաց կթողնի երեք շաբաթ կոճի վնասվածքի պատճառով:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբը ավելին չվճարեց «Ինտերնասիոնալի» ֆուտբոլիստ Լեանդրո Դամիաոյի համար, չնայած հարձակվողներ Էմանուել Ադեբայորի ու Ջերմեյն Դեֆոյի բացակայությունը պահանջում էին համալրում:
Այժմ սա կարող է ծանր նստել «Տոտտենհեմի» վրա: Ադեբայորը դեռ չի վերադարձել աֆրիկյան ազգերի գավաթից, իսկ Դեֆոն վնասվածք է ստացել կիրակի օրը «Վեստ Բրոմվիչի» հետ խաղի առաջին խաղակեսում:
-Պետք է նկարել, որպեսզի տեսնենք՝ արդյոք վնասվածքն ավելի լուրջ է, սակայն մենք հույս ունենք, որ նա կբացակայի ընդամենը 2-3 շաբաթ: Նա վնասել է կոճը: Պետք է ամբողջությամբ հետազոտել նրան: Այսօր մենք Դեֆոյի կարիքը շատ էինք զգում:
Երբ մենք փոխարինեցինք նրան, մենք այլևս չհարձակվեցինք: Հասկանում եմ, որ դուք թիմում հարձակվող չեք տեսնում, սակայն ես կարծում եմ, որ մնացած թիմը նույնպես ի վիճակի է գոլեր խփել:
Առանց Դեֆոյի դժվար է լինելու, սակայն մենք պետք է հարմարվենք այս իրավիճակին, և հույս կունենանք, որ նա կվերադառնա որքան հնարավոր է շուտ,- ասել է Վիլաշ-Բոաշը: BBC