• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դեֆո. «Սիրտս ոտքերս ընկավ, երբ Կամբյասոն քիչ էր մնում գոլ խփեր»

Ջերմեյն Դեֆո«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչում «Ինտերի» հետ խաղից հետո պատմել է իր տպավորությունների մասին:

Առաջին խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ հաղթեցին 3:0 հաշվով, սակայն պատասխան խաղում զիջեցին «Ինտերին» 4:1 հաշվով: Այս երկու խաղերի արդյունքում «Տոտտենհեմն» անցավ քառորդ եզրափակիչ:

-Չգիտեմ, թե ինչն այնպես չստացվեց: Կարծում եմ, որ «Սան Սիրո» մարզադաշտում հեշտ չի լինում: Չեմ հասկանում, բայց այս հանդիպումը լրիվ այլ ընթացք ունեցավ՝ համեմատելով առաջին խաղի հետ: Մենք փորձում էինք թույլ չտալ մրցակցին խփել արագ գոլ: Խաղում էինք հաղթանակի համար: Մենք միշտ ենք այդպես անում:

Մինչդեռ «Ինտերը» խփեց իր գոլերը և բավականին դժվարացրեց մեր դրությունը: Բոլորը հիասթափված են այսօրվա խաղից, սակայն ուրախալի է, որ դա չխանգարեց մեզ դուրս գալ հաջորդ փուլ:

Ի՞նչ զգացի, երբ Կամբյասոն կարող էր գոլ խփել ավելացված ժամանակում: Կարող եք ինքներդ պատկերացնել՝ սիրտս ընկավ ոտքերս: Այս դրվագում մեր բախտը բերեց:

«Ինտերի» երկրպագուները ծափահարում էին իրենց թիմին խաղից հետո, որովհետև նրանք լավ խաղ անցկացրին և արեցին հնարավոր ամեն ինչ: «Ինտերը» կարևոր գնդակներ խփեց, սակայն մյուս կողմից էլ մենք առաջ անցանք և կարող ենք գոհ լինել: Իհարկե, տարօրինակ զգացմունքներ ունեմ,- հայտնել է Դեֆոն:

Հետաքրքիր փաստեր