«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին ասել է, որ իրեն դուր չեն գալիս «անգլիացի մրցավարների 80 տոկոսը»։
Կիրակի օրը «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ կայացած խաղում «Բրայթոնը» ստիպված եղավ բավարարվել ոչ-ոքիով՝ 69-րդ րոպեից խաղալով տասը հոգով:
Դե Զերբին չի վիճարկել Մահմուդ Դահուդի ցույց տված կարմիր քարտը, սակայն հանդիպման ընդհանուր մրցավարությունը ստիպեց նրան զարմանալի խոստովանություն անել:
«Ես ազնիվ և հստակ կլինեմ, ես չեմ սիրում անգլիացի մրցավարների 80 տոկոսին»:
«Սա նորություն չէ, ես նրանց չեմ սիրում, ինձ դուր չի գալիս նրանց պահվածքը խաղադաշտում»:
«Այժմ ես աշխատում եմ Անգլիայում և խոսում եմ միայն տեղի մրցավարների մասին, այլ մրցավարների մասին խոսելը ճիշտ չի լինի»:
«Անգլիան միակ երկիրն է, որտեղ VAR-ն օգտագործելիս վստահ չեք, որ որոշումը ճիշտ կլինի: Այլ երկրներում կարող եք 100 տոկոսով վստահ լինել»:
«Բայց ոչ Անգլիայում: Ես չեմ կարողանում դա հասկանալ» – Դե Զերբիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: