«Մանչեսթեր Յունայթեդն» արձագանքել է Դավիդ Դե խեային գնելու «Ռեալի» առաջարկին, փոխարենը պահանջելով մադրիդցիների պաշտպան Սերխիո Ռամոսին:
«Ռեալի» հետ 29-ամյա Ռամոսի պայմանագրով իսպանացու տրանսֆերը ֆիքսվել է 128 մլն ֆունտ: Սակայն Սերխիոյի պայմանագիրը կլրանա 2017 թվականին, և ինչպես հայտնում է The Guardian-ը, «Յունայթեդը» հուսով է իջեցնել սահմանված գումարը:
Աղբյուրի հաղորդմամբ, Ռամոսին ստանալու համար «կարմիր սատանաները» մտադիր են օգտվել իրենց դարպասապահի հանդեպ ունեցած «Ռեալի» հետաքրքրություններից: Ինչպես գիտենք, Դե Խեան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Յունայթեդի» հետ և արդեն նայում է «Սանտյագո Բեռնաբեոյի» կողմը:
Հաղորդվում է, որ Դավիդի համար «արքայական ակումբի» առաջին առաջարկությունը կլինի 18 մլն եվրոյի սահմաններում: Հետո «Ռեալի» ներկայացուցիչները կմեկնեն Մանչեսթեր, որպեսզի ծանոթանան «Յունայթեդի» պահանջներին:
Եվ չնայած որ Մադրիդում վստահ են, որ կհաջողվի գնել 24-ամյա դարպասապահին, այժմ «Յունայթեդը» պայման է դրել. «ցանկանում եք գնել Դե Խեային, ապա մեզ տվեք Ռամոսին»:
Չի բացառվում Ռամոսի տեղափոխությունն «Օլդ Թրաֆորդ», քանի որ նոր պայմանագրի հարցում փակուղի է մտել պաշտպանի և ակումբի բանակցությունները: