«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է ավարտել կարիերան, եթե լուրջ ակումբի հիմնական դարպասապահ դառնալու լուրջ առաջարկ չստանա։
Դե Խեան առանց ակումբի է մնացել հունիսի վերջից, երբ ավարտվեց նրա պայմանագիրը «Յունայթեդի» հետ: «Կարմիր սատանաներն» հրաժարվեցին Դավիդի հետ նոր պայմանագրից՝ նախընտրելով Անդրե Օնանային ձեռք բերել «Ինտերից»:
Ըստ The Guardian-ի՝ Դե Խեային այն ժամանակվանից մերժել են մի շարք ակումբների, այդ թվում՝ սաուդական թիմերի, և փողը կարևոր գործոն չէ Դավիդի համար, ով շաբաթական 375,000 ֆունտ էր ստանում «Յունայթեդում»:
Դե Խեան շարունակում է պահպանել իր մարզավիճակը անհատական պարապունքների շնորհիվ և դեռ հույս ունի գտնել իր համար հարմար տարբերակ, բայց միևնույն ժամանակ իսպանացին, ով նոյեմբերին դառնում է 33 տարեկան, խոստովանում է, որ կավարտի իր կարիերան:
Դե Խեան վրդովված է այն ձևից, որով նա ստիպված եղավ հեռանալ «Յունայթեդից»: Ակումբը ոչ միայն հետ է կանչել նոր պայմանագրի առաջարկը, այլև թույլ չտվեց Դավիդին հրաժեշտ տալ երկրպագուներին Օլդ Թրաֆորդում անցկացրած 12 մրցաշրջաններից հետո։