«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան համաձայնության է եկել նոր պայմանագրի շուրջ, սակայն պայմանագիրը դեռ չի ստորագրվել մյուս կողմի՝ ակումբի կողմից։
Իր շաբաթական 375,000 ֆունտ ստեռլինգ պայմանագրով Դե Խեային մնացել է անցկացնել միայն մեկ հանդիպում, որը կլինի Անգլիայի գավաթի եզրափակիչը «Մանչեսթեր Սիթիի» դեմ հունիսի 3-ին։
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը վերջերս մի քանի անգամ ասել է, որ ցանկանում է պահել Դե Խեային, ով Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում նվաճեց «Ոսկե ձեռնոցը»։
32 ամյա իսպանացին արդեն համաձայնել է երկարաձգել իր պայմանագիրը «Յունայթեդի» հետ, հայտնում է Daily Mail-ը, սակայն ակումբի ղեկավարներն դեռ չեն ստորագրել այդ պայմանագիրը:
Ինչ վերաբերում է Տեն Հագին, ապա նա նախընտրում է պահել Դե Խեային, որպեսզի իր տրանսֆերային բյուջեի զգալի մասը չծախսի նոր առաջին համարի վրա։ Էրիկը տեսնում է այլ դիրքեր, որոնք ավելի շատ ամրապնդման կարիք ունեն։