Դարպասապահ Դավիդ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագիր կնքելու շեմին է։
Ինչպես գիտեք, Դե Խեայի գործող պայմանագիրը, որը կազմում է £375,000, լրանում է այս մրցաշրջանի վերջում, և «Յունայթեդը» չի ցանկանում կիրառել իր 12 ամսով երկարաձգման տարբերակը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Դե Խեան կմնա «Յունայթեդում» միայն այն դեպքում, եթե համաձայնի աշխատավարձի զգալի կրճատմանը, սակայն Դավիդը պատրաստ չէ նման քայլի։
Ըստ Forbes-ի՝ տարբերություններն այնքան էլ մեծ չեն, և Դե Խեան, ով այս մրցաշրջանում մասնակցել է բոլոր 48 հանդիպումներին, ամենայն հավանականությամբ կմնա Օլդ Թրաֆորդում:
Չնայած Դե Խեայի ոտքով խաղի հետ կապված որոշ խնդիրներին, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը բարձր է գնահատում 32 ամյա իսպանացի դարպասապահի հմտությունները, ինչպես նաև նրա առաջնորդական որակներն ու փորձը:
Հրատարակությունը հավելում է, որ Դե Խեային պահելու որոշումն արդեն ընդունված է, և կողմերը փոխզիջման հասնելու շեմին են։