«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան նոր՝ չորսամյա պայմանագիր է ստորագրել «կարմիր սատանաների» հետ՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ Դե Խեան «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվեց 2011 թվականին, երբ «Յունայթեդը» գլխավորում էր Սեր Ալեքս Ֆերգյուսոնը։ Այդ պահից իսպանացին մանչեսթերյան ակումբում մասնակցել է 175 խաղի՝ մեկ անգամ հաղթելով Պրեմիեր Լիգան, երկու անգամ էլ ճանաչվել է իր թիմի լավագույն ֆուտբոլիստ։
Այս ամառ 24-ամյա դարպասապահը մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը փաստաթղթային խնդիրների պատճառով գործարքը չկայացավ։
-Ես նոր փուլ եմ բացում իմ կարիերայում և շատ ուրախ եմ դրա համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» յուրահատուկ ակումբ է, իսկ «Օլդ Թրաֆորդն» իմ աճի համար լավագույն վայրն է։ Հուսով եմ, որ ծանր ամառը մնաց անցյալում,- ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Դե Խեան։