«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան վստահություն է հայտնել, որ իր նոր պայմանագրի շուրջ բանակցությունները «լավ» ավարտ կունենան։
«Յունայթեդում» մոտ 12 տարվա ընթացքում Դե Խեան անցկացրել է 517 հանդիպում, սակայն Դավիդի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
Ըստ լուրերի՝ «Յունայթեդը» պատրաստ է երկարաձգել համագործակցությունը 32 ամյա իսպանացու հետ միայն այն դեպքում, եթե նա համաձայնի աշխատավարձի զգալի կրճատմանը։
Նախօրեին «Կրիստալ Փելեսի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո Դե Խեան հասկացրեց, որ իր ապագան տեսնում է միայն Մանչեսթերում:
«Մենք դեռ խոսում ենք, ես վստահ եմ, որ սա լավ ավարտ կունենա»:
«Ես իսկապես դժվար ժամանակներ եմ ապրել այս ակումբի հետ: Հիմա ես ավելի շատ հաճույք եմ ստանում: Դա հիանալի է: Թիմը հիանալի ոգի ունի, հիանալի մթնոլորտ է: Բոլորը նույն կերպ են մտածում և նույն կերպ են խաղում»:
«Մենք ունենք լավ մարզիչ և մեծ փորձ ունեցող խաղացողներ: Ֆուտբոլիստները ցանկանում են ստանալ գնդակը և լավ խաղալ: Մենք ունենք բոլոր բաղադրիչները»:
«Բոլորը պայքարում են մինչև վերջ: Հիանալի է դիտել այս թիմի խաղը, իսկ մենք լավ ենք խաղում: Մենք հիանալի քայլ կատարեցինք»,- Դե Խեային է մեջբերում BBC-ն: