• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դի Կանիո. «Ես ո՛չ ռասիստ եմ, ո՛չ էլ ֆաշիստ»

Պաոլո Դի Կանիո«Սանդերլենդի» նորանշանակ մարզիչ Պաոլո Դի Կանիոն պարզաբանել է իր գաղափարական հայացքները և հայտնել, որ ինքը ո՛չ ռասիստ է, ո՛չ էլ ֆաշիստ:

«Կատուների» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Պաոլոն մեկնաբանել էր իր նախկին «քաղաքական հայտարարությունները»: Այսօր մամլո ասուլիսի ժամանակ Պաոլոն տվել է բոլոր հարցերի պատասխանները:

-Ես պարզ հասկացրի, որ չեմ ցանկանում խոսել այն ամենի մասին, ինչը կապ չունի ֆուտբոլի հետ: Այս ակումբը ունի պատմություն, հպարտություն և էթիկա, ուստի ինձ ցավալի է լսել մի քանի անձնական վիրավորանքներ: Ես ազնիվ մարդ եմ, ունեմ իմ արժեքները և սկզբունքները, որոնք գալիս են իմ ընտանիքից և դաստիարակությունից:

Ես չեմ կարծում, որ պետք է մշտապես արդարանամ մարկանց առջև, ովքեր չեն հասկանում դրանք: Սակայն մի բան կարող եմ ասել՝ ես այն մարդը չեմ, ինչպես պատկերացնում են ոմանք: Ես դուրս եմ քաղաքականությունից, ես կապված չեմ ոչ մի խմբավորման հետ, ես ռասիստ չեմ, ես չեմ պաշտպանում ֆաշիզմի գաղափարախոսությունը:

Ես ֆուտբոլի մարդ եմ, և դա՝ ընտանիքիս հետ, կարևորագույնն է ինձ համար,- Դի Կանիոյի Խոսքերն է մեջբերում «Սանդերլենդի» պաշտոնական կայքը: