«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մստեոն մեկնաբանել է իր թիմի խաղը «Վեստ Բրոմվիչի» դեմ, որում «ազնվականները» պարտվեցին 2:1 հաշվով:
-Սա ցավալի պարտություն էր: Անցած մրցաշրջանում էլ մենք «Բրոմվիչի» հետ խնդիրներ ունեցանք: Իհարկե, մենք գիտեինք թե ինչքան ուժեղ է մրցակիցը սեփական հարկի տակ: Մենք վատ խաղացինք պաշտպանությունում: Մեր դարպասի մոտ շատ չէին վտանգավոր պահերը:
Միաժամանակ մենք էլ գոլ խփելու պահեր ունեցանք: Սակայն չենք կարող հաղթել բոլոր խաղերում,- Դի Մատեոյի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը: