«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկն այս մրցաշրջանում շարքից դուրս է եկել ծնկի լուրջ վնասվածքի պատճառով:
Վան դե Բեկը վնասեց աջ ծունկը հունվարի 3-ին «Յունայթեդի»՝ Պրեմիեր լիգայի «Բորնմուտի» դեմ խաղում 3:0 հաշվով հաղթանակի ժամանակ, և փոխարինվեց ընդմիջումից անմիջապես առաջ:
Հարկ է նշել, որ այդ օրը 25 ամյա հոլանդացին Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում միայն երկրորդ անգամ է հայտնվել «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում։
Եվ չնայած ծնկի խաչաձև կապանների պատռվածքի մասին մտավախությունները չհաստատվեցին, Վան դե Բեկը երկար ժամանակ բաց կթողնի՝ մոտ վեց ամիս:
«Նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը: Դա շատ երկար ժամանակ է, նա կվերադառնա նախամրցաշրջանային պատրաստության ժամանակահատվածում»:
«Կարծում եմ, որ բոլորը համակրում են նրան: Սարսափելի է, երբ լուրջ վնասվածք ես ստանում մրցաշրջանի կեսին: Դա միշտ հիասթափեցնող է, մեր մտքերն ու զգացմունքները նրա հետ են»:
«Մեր թիմը դա շատ լավ արտահայտեց, և մենք ուրախ ենք, որ նա կբուժվի իր ծնկի վնասվածքից: Միևնույն ժամանակ, մենք խառն զգացողություններ ունենք, քանի որ նա դուրս է մնացել մրցաշրջանի մնացած հատվածում»:
«Ֆուտբոլիստները զգում են, որ մենք ինչ-որ լավ բան ենք ստեղծում, և բոլորը ցանկանում են դրա մի մասնիկը լինել: Այսպիսով, այս վնասվածքը երկու կողմ ունի»,- «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: