Գերմանիայի ազգային հավաքականի փլեյմեյքեր Յուլիան Դրակսլերը հայտնել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ էր տեղափոխվել «Արսենալ», սակայն «Շալկե-04»-ը նրան բաց չթողեց:
20-ամյա Դրակսլերը համարվում էր «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակը: «Արսենալն» առաջարկ արեց, սակայն «Շալկեն» չցանկացավ բաց թողնել իր առաջատարին:
-Ես ցանկանում էի տեղափոխվել և դրա համար լավ առաջարկություն ունեի: Սակայն «Շալկեի» ղեկավար Հորստ Հելդտն ասաց, որ տրանսֆերը չի լինի,- Sky Germany-ին տված հարցազրույցում ասել է Դրակսլերը:
Դրակսլերը նաև հայտնել է, որ ամռանը իր համար կարող է պայքարել նաև «Բավարիան»: