• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Բենթլին ցանկանում է հեռանալ «Տոտտենհեմից»

Դևիդ Բենթլի«Տոտտենհեմի» բազմաչարչար կիսապաշտպան Դևիդ Բենթլին մտադիր է այս ամռանը հեռանալ ակումբից:

Անցած մրցաշրջանի առաջին հատվածում 28-ամյա Բենթլին վարձակալությամբ հանդես է եկել «Ռոստովում», իսկ մրցաշրջանն ավարտել է իր նախկին ակումբում՝ «Բլեքբեռնում»: Այժմ վինգերը նորից վերադառնում է «Տոտտենհեմ»:

Այնուամենայնիվ, Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը չի պատրաստվում մնալ լոնդոնյան ակումբում, որի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը նրան չի տեսնում իր ծրագրերի մեջ:

Sky Sports-ի փոխանցմամբ, Դևիդի համար կարող են պայքարել «Վեստ Բրոմվիչը», «Վեստ Հեմը» և «Ուիգանը»: