«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոստովանել է, որ «Սիթի օֆ Մանչեսթերում» կայացած խաղում զարմացել է «Մանչեսթեր Սիթիի» խաղային մակարդակից:
Ինչպես հայտնի է, Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում առաջնության գործող չեմպիոնը 4:1 հաշվով պարտվեց սկզբունքային մրցակից «Սիթիին»: Մոյեսը զարմացած է, թե ինչքան լավ խաղ ցուցադրեցին «քաղաքայինները»:
-Դու չես կարող քեզ լավ զգալ «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո: Նրանք այն մակարդակի վրա էին, որը երբևէ չէի տեսել: Չեմ կարծում, որ շատերն են նման մակարդակով խաղ տեսել,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: