• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դևիդ Մոյեսը Ռունիից 30 գոլ է ակնկալում

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը թիմի հարձակվող Ուեյն Ռունիից սպասում է ընթացիկ մրցաշրջանում խփած 30 գնդակ:

Շաբաթ օրը «Կրիստալ Փելեսի» հետ խաղում (2:0) Ռունին խփեց մրցաշրջանում իր առաջին գոլը: Տրանսֆերային պատուհանն արդեն վաղուց փակ է, և խաղով կարելի է իմանալ՝ արդյոք Ռունին երջանուկ է «Յունայթեդում», թե՝ ոչ:

Նախորդ մրցաշրջանում Ռունին կատարում էր կիսապաշտպանի պարտականությունները և այդքանով հանդերձ 16 գոլի հեղինակ դարձավ: Սակայն Մոյեսը չի պատրաստվում 27-ամյա անգլիացուն օգտագործել իր համար ոչ հարազատ դիրքում: Դևիդի կարծիքով, Ռունին հարձակման գծում խաղալով կարող է 30 գոլ խփել:

-Մենք կփորձենք հասնել դրան: Նա կարող է մեկ մրցաշրջանում 30 գոլ խփել: Կարծում եմ՝ դա պետք է լինի հենց Ռունիի նպատակը,- Մոյեսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: