«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ իր թիմը լրացրել է սխալներ թույլ տալու առավելագույն քանակը:
Նախորդ տուրում հաղթելով առաջատար «Արսենալին»՝ «մանկունյանցիները» երեկ միավոր կիսեցին «Քարդիֆ Սիթիի» հետ: Այժմ «Յունայթեդն» ընդամենը 6-րդն է և առաջատարին զիջում է 7 միավորով:
-Ես հիասթափված եմ: Մենք պետք է հաղթեինք այդ խաղում: Մենք վերջին շրջանում վատ չենք հանդես գալիս և այդ ոչ ոքին մեծ հարված էր մեզ համար: Մենք այլևս սխալվելու տեղ չունենք:
Ինչպես և «Սաութհեմպտոնի» դեմ խաղում, այս անգամ էլ մենք վերահսկում էինք խաղը և գոլ բաց թողեցինք ստանդարտներից: Ես գիտեմ, որ մենք կարող ենք ավելի լավ խաղալ,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: