«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը զգուշացրել է երկրպագուներին, որ նման պարտություններ, ինչպիսին «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունն էր, էլի կպատահեն:
Կիրակի օրը կայացած դերբիում կրած պարտությունից հետո (4:1) Մոյեսն անկեղծ խոստովանել է, որ շատ զարմացած է եղել նման արդյունքից: Սակայն «Յունայթեդի» վատ օրերը, շոտլանդացու կարծիքով, սրանով չեն ավարտվում:
-Ես երբեք չեմ մտածել, որ «Մանչեսթեր Յունայթեդին» մարզելը հեշտ աշխատանք է: Նման օրեր կարող են ավելի շատ լինել, քանի որ մենք անցումային շրջանում ենք գտնվում: Դա նշանակում է, որ այս մրցաշրջանում, հնարավոր է, որ ես նմանատիպ մի քանի հարվածներ ևս ստանամ:
Սակայն ես գիտեի, որ այսպես կլինի, քանի որ ես ընդունեցի թիմը հրաշալի մարզչից, իսկ ինձ ժամանակ է պետք, որպեսզի որոշ բաներ փոխեմ,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: