«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը պատմել է թիմի նախկին մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի արձագանքի մասին, երբ նա տեղեկացել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքների մասին:
Ինչպես հայտնի է, «Յունայթեդը» հանդես կգա A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դոնեցկի «Շախտյորը», Լևերկուզենի «Բայերը» և «Ռեալ Սոսյեդադը»:
-Վիճակահանությունից հետո ես զանգահարեցի Ֆերգյուսոնին, և նա ասաց, որ այս խումբը Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» համար ամենաբարդ խմբերից մեկն է:
Եթե նա այդպես է կարծում, ապա մեզ համար իսկապես հեշտ չի լինի: Իսպանական, գերմանական և ուկրաինական ակումբները նվեր չեն: Սակայն հենց նման մրցաշարում հաջող հանդես գալով ակումբը պետք է ապացուցի իր բարձր կարգը,- նշել է Մոյեսը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի մեկնարկային խաղը «Յունայթեդը» կանցկացնի իր հարկի տակ` հյուրընկալելով «Բայերին»: Խաղը կկայանա այս երեքշաբթի` 22:45-ին: