«Էվերթոնի» նախկին ավագ Դևիդ Ուեյրը վստահ է, որ Դևիդ Մոյեսը հաջությունների կհասնի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում:
43-ամյա Ուեյրը 5 մրցաշրջան խաղացել է Մոյեսի ղեկավարած թիմում, իսկ հետո աշխատանքի է անցել «Էվերթոնի» մարզչական շտաբում:
-Ոչ մի կասկած չունեմ, որ Մոյեսը հաջողությունների կհասնի «Յունայթեդում»: Դա ուղղակի ժամանակի և վստահության հարց է: Նրանք լավ թիմ ունեն: «Յունայթեդի» պատմությունն այնպիսին է, որ նրանք աջակցում են մարզչին և նրան ժամանակ են տալիս: Նախորդ շաբաթ նրանք լավ արդյունքի հասան և դա կարող է խթանիչ դեր ունենալ,-ասել է Ուեյրը: BBC Radio Scotland