• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ես գոհ կլինեմ, եթե մեզ վերադարձնեն մեր երկու միավորը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ չի ցանկանում, որ մրցավարը ներողություն խնդրի «Բրենտֆորդի» սխալմամբ խփած գոլից հետո:

Հիշեցնենք, որ մրցավարական կորպուսը պաշտոնապես խոստովանել է, որ «Բրենտֆորդի» պատասխան գոլը շաբաթ օրը Էմիրեյթսում կայացած Պրեմիեր լիգայի խաղում (1-1) սխալմամբ է հաշվվել, քանի որ VAR-ի մրցավար Լի Մեյսոնը մոռացել է գծեր գծել՝ խաղից դուրսը որոշելու համար:

Արտետան գնահատում է, որ իրենից ներողություն են խնդրել, բայց դա բավարար չէ Միկելի համար, քանի որ նրա թիմը երկու կարևոր միավոր է կորցրել։

«Ես միայն գոհ կլինեմ, եթե ինձ հետ վերադարձնեն երկու միավոր, ինչը, իհարկե, չի լինի: Դա լուրջ, բաց, անկեղծ և ազնիվ ներողություն էր, որը շատ լավ է, բայց սա չի փոխում այն ​​փաստը, որ մենք ունենք երկու միավորի կորուստ»:

«Բոլորը սխալներ են թույլ տալիս, և մենք դրա մի մասն ենք: Բայց այստեղ այլ բան էր: Կարծում եմ, որ կատարվածի հետևանքները ակնհայտ են»,- Արտետայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: