«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ իրենից լավ «աղվեսներին» առաջ մղող չի լինի:
«Լեսթերը» ամբողջովին տապալում է նոր մրցաշրջանը և վաստակած մեկ միավորով այժմ ԱՊԼ-ի աղյուսակի վերջին տեղում է։
Սակայն Բրենդանը չի հուսահատվում՝ զգալով ակումբի տերերի աջակցությունը և խաղացողների ցանկությունը՝ բարելավելու խաղն ու արդյունքները։
«Ես լավագույն մարդն եմ, ով կարող է օգնել այս թիմին առաջ շարժվել: Սեփականատերերը վստահում են ինձ և ակնկալում են, որ ես փոփոխություններ կանեմ: Եթե նրանք դադարեն դա անել, նրանք ինձ կասեն»:
«Երբ դու գտնվում ես վերջին հորիզոնականում և պարտվել ես յոթ խաղերից վեցում, քեզ չեն գովաբանվի: Բայց ես հավատում եմ, որ մենք, ինչպես նախորդ մրցաշրջանում, կբարելավենք մեր գործերը: Դժվար սկիզբ է, բայց ես տեսնում եմ, թե ինչպես են աշխատում իմ սաները և դա ինձ ուժ է տալիս»։
«Ես չեմ համբերում, թե երբ դուրս կբերեմ թիմիս այս ճգնաժամից: Դա ինձ համար մարտահրավեր է: Ինձ դուր է գալիս այստեղ լինելը»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: