«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդը պատմել է, որ հաճույք է ստանում «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ աշխատելուց:
Տեն Հագը, անշուշտ, կարողացել է ուրախացնել Ռաշֆորդին, անցած մրցաշրջանի աղետալի ավարտից հետո, երբ նա 32 խաղում ընդամենը 5 գոլ խփեց:
Ռաշֆորդն այս մրցաշրջանում արդեն 6 անգամ գրավել է մրցակիցների դարպասը, և 24-ամյա անգլիացին զգում է, որ ոչ միայն իր խաղը, այլ ամբողջ թիմի խաղն է բարելավվել:
«Իսկական հաճույք է աշխատել մեր մարզչի հետ: Դժվա՞ր աշխատանք է, այո, բայց կարծում եմ, որ մենք դրանից հաճույք ենք ստանում և նաև ավելի լավ ֆուտբոլ ենք խաղում»:
«Կարծում եմ՝ մենք միշտ խաղերում հաղթելու լավ հնարավորություններ ունենք, երբ բաց չենք թողնում»:
«Մենք պարզապես պետք է օգտագործենք մեր ստեղծած պահերը, մի փոքր ավելի սառնասիրտ լինենք ուրիշների դարպասների առաջ»,- Ռաշֆորդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։