«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին նշել է, որ շոյված է «Տոտտենհեմի» հետաքրքրությունից, սակայն իրեն երջանիկ է զգում իր ակումբում:
Նախօրեին Sky Sports-ը հայտնել էր, որ «Տոտտենհեմը» Պրեմիեր լիգայի երեք ակումբներից մեկն է, որը մանրամասն հետազոտություն է կազմել Դե Զերբիի վերաբերյալ:
Ռոբերտոն գլխավորում է «Բրայթոնը» սեպտեմբերից՝ հաջողությամբ շարունակելով «Չելսի» հեռացած Գրեհեմ Փոթերի ժառանգությունը և Պրեմիեր լիգայի 17 հանդիպումներում վաստակել է 25 միավոր։
Դե Զերբին իր ապագայի մասին շահարկումներն ընկալում է որպես իր շտաբի աշխատանքի բարձր գնահատական, բայց չի շտապում գնալ գրանդ ակումբ։
«Մենք ուրախ ենք դրա համար, քանի որ մարդիկ խոսում են մեր խաղի որակի մասին»:
«Բայց մենք պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա: Մենք ունենք հստակ կենտրոնացում և հստակ նպատակ: Դա վերաբերում է թե՛ խաղացողներին, թե՛ իմ շտաբին»:
«Մենք երկարաժամկետ պայմանագիր ունենք այստեղ՝ «Բրայթոնում»: Ես ուրախ եմ այստեղ աշխատելու համար և հաճույք եմ ստանում այս խաղացողների հետ աշխատելուց: Ես չեմ կարող ավելին խնդրել: Իմ կարծիքով, սա լավ պահ է ինձ և իմ ընտանիքի համար»:- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում The Independent-ը: