• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանություն

Վիճակահանությունը որոշեց, որ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Սևիլիային»:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում «Յունայթեդը» համոզիչ հաղթանակ տարավ Սևիլիա քաղաքը ներկայացնող մեկ այլ թիմի դեմ՝ «Ռեալ Բետիսի» նկատմամբ՝ ընդհանուր հաշվով հաղթելով 5:1 հաշվով։

Եթե ​​«կարմիր սատանաները» հաղթահարեն «Սևիլյային», ապա կիսաեզրափակիչում նրանք կխաղան կամ «Յուվենտուսի» կամ «Սպորտինգի» հետ, վերջինս հասավ 1/4 եզրափակիչ դուրս թողնելով «Արսենալին»:

Հավելենք, որ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կանցկացվեն ապրիլի 13-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթից։ Առաջին կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 11-ին, պատասխանները՝ մեկ շաբաթից։ Եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Բուդապեշտում։

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանություն՝

Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – Սևիլիա (Իսպանիա)

Յուվենտուս (Իտալիա) – Սպորտինգ (Պորտուգալիա)

Բայեր (Գերմանիա) – Յունիոն (Բելգիա)

Ֆեյենորդ (Հոլանդիա) – Ռոմա (Իտալիա)

Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի վիճակահանություն՝

Յուվենտուս / Սպորտինգ – Մանչեսթեր Յունայթեդ / Սևիլիա

Ֆեյենորդ / Ռոմա – Բայեր / Յունիոն

Հետաքրքիր փաստեր