Եվրոպա Լիգայի B խմբի իր չորրորդ խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր Կազանի «Ռուբինին»։
Յուրգեն Կլոպի սաները նվազագույն հաշվով առավելության հասան ռուսական ակումբի նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 52-րդ րոպեին խփեց Ջորդան Այբը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 6 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Այբ՝ 52ր։