Եվրոպա Լիգայի J խմբի իր չորրորդ խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր բելգիական «Անդերլեխտին»։
Լոնդոնյան ակումբը կարողացավ հաղթանակի հասնել սեփական հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։ Երկրորդ խաղակեսում հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարությունը, սակայն խաղավարտից 3 րոպե առաջ բելգիացի կիսապաշտպան Մուսա Դեմբելեն խփեց իր թիմի հաղթական գոլը։
Այս տուրից հետո Մաուրիսիո Պոչետինոյի սաները 7 միավորով խմբի առաջին տեղում են։
Գոլեր․ Քեյն՝ 29ր, Էզեկիել՝ 72ր, Դեմբելե՝ 87ր։