Վիճակահանության արդյունքում Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչում «Չելսիի» մրցակիցը լինելու է «Բազելը», որն անցած փուլում հաղթեց «Տոտտենհեմին»:
Ապրիլի 25-ին «ազնվականները» հյուրընկալվելու են «Բազելին», իսկ արդեն մայիսի 2-ին կանցկացնեն պատասխան հանդիպումը «Սթեմֆորդ Բրիջում»:
Հաջողության հասնելու դեպքում «Չելսին» եզրափակիչ փուլում կմրցի «Ֆեներբահչե» – «Բենֆիկա» զույգի հաղթողի հետ:
«Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)
«Բազել» (Շվեյցարիա) – «Չելսի» (Անգլիա)