Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Սուոնսի Սիթին» անականկալ հաղթանակ տարավ «Մալմյոյի» նկատմամբ:
«Կարապները» շվեդական ակումբի դարպասը չորս անպատասխան գնդակ ուղարկեցին: Միքայել Լաուդրուպը մեկնարկային կազմում ընդգրկել էր թիմի նորեկներ Ժորդի Ամատին, Ջոնջո Շելվիին և Վիլֆրիդ Բոնիին, ովքեր ակումբի համար արժեցել են 12 մլն ֆունտ:
Ուելսյան ակումբն ամբողջությամբ վերահսկում էր իրավիճակը: 37-րդ րոպեին «Մալմյոյի» պաշպանները սխալվեցին Միչուի հետ խաղում, և իսպանացին բաց չթողեց հնարավորությունը՝ 1:0:
Երկրորդ խաղակեսի սկզբում Բոնին արագ դուբլ ձևակերպեց: Խաղավարտին էլ փոխարինման դուրս եկած Ալեխանդրո Պոսուելոն հաշիվը դարձրեց 4:0:
Պատասխան խաղը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Գոլեր. Միչու՝ 37ր, Բոնի՝ 55ր, 59ր, Պոսուելո՝ 86ր