Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչում «Չելսին» հյուրընկալվեց Բուխարեստի «Ստյաուաին»:
Հանդիպման միակ գնդակը 34-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց «Ստյաուայի» հարձակվող Ռաուլ Ռուսեսկուն: «Չելսին» հերթական անհաջող խաղն անցկացրեց՝ զիջելով կարգով ցածր թիմին: Պատասխան խաղը տեղի կունենա «Սթեմֆորդ Բրիջում»:
Գոլ. Ռուսեսկու՝ 34ր (11մ)