• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Երկու թիմեր առանց կենսական 6 համարների․ «Չելսի»-«Լիվերպուլ» 1-1

«Չելսին» ու «Լիվերպուլը» այս մրցաշրջանին մոտենում են ինչ որ առումով զրոյական կետից։ Այս թիմերը ձախողել են անցած մրցաշրջանը ամեն մեկը իր խնդիրներից ելնելով ու հիմա եկել է այդ խնդիրներից լավագույնս կերտելու ժամանակը։

Պոչետինոն ու Կլոպը տարբեր թիմեր են մեզ ներկայացնում ու Չեմպիոնների Լիգայի բացակայությունը որոշ չափով տալիս է նրանց հնարավորություն «շունչ քաշել» խաղային տուրերի միջև ու էլ ավելի թափ հավաքել մրցաշրջանի եզրափակիչ փուլի համար։

Այս թիմերի միջև պայքարը սկսվել էր դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ, Մոյսես Կայսեդոյին ցանկանում էին տեսնել իրենց շարքերում երկու թիմերն էլ, քանի որ ունեն 6 համարի բացը լրացնելու խնդիր ու հենց այդ խնդիրն էր այս խաղում ակներև էր, այս խնդրի շուրջ էր կառուցվում ու քանդվում թիմերի միջև կայացած հանդիպումը «Ստեմֆորդ Բրիջում»։

Կլոպի դասական 4-3-3-ը ու Պոչետինոյի ոչ թե 4-2-3-1-ը, որը նրա դավանած մարտավարությունն է, այլ 3 պաշտպաններով ու հինգ կիսապաշտպաններով դասավարությունը դարձավ խնդրի հանգույցը այս խաղի։ Այսինքն 4-3-3-ը ընդդեմ 3-4-2-1-ի դեմ․ 6 համարի խնդիրը Պոչետինոն փորձեց լուծել դասավարության շնորհիվ՝ հագեցնելով կենտրոնը, Կլոպպը մնաց նույնը, նույն պահանջներով, չնայած այդ դիրքի բացակայությունը նրանց մեծամասամբ խոցելի էին դարձնում։

Իրականում «Լիվերպուլը» շատ ավելի հաճախ էր կորցնում գնդակը, սա անընդունելի է հենց Կլոպյան ֆուտբոլի համար․ հիմնական պատճառներից է հարձակման ու կիսապաշտպանական գծի չափազանց ուղղահայաց լինելը գնդակի տեղաշարժման ժամանակ, «Ա» կետից «Բ» կետ շարժելու համար հաճախ պետք է գալիս «Գ» կետը մինչև «Բ»-ին հասնելը․ այդ առումով «Լիվերպուլի» հենակետոյին գոտու ու գնդակի միջև տարածությունը շատ է ի տարբերություն օրինակ «Մանչեսթեր Սիթիի»։

Այս առումով «Չելսին» ադապտացավ ու հանդիպման ընթացքում բերեց հավասարակշռվածության գնդակի տիրապետումը ու սկսեց չշտապել։

Իրականում հենց «չշտապելն» էր բանալին հաջողության, երբ դու չունես 6 համար, ով կհանգստացի խաղը, կանի պաուզաներ, որոնք գնդակի արագությունից ոչ պակաս կարևոր չէն։ Պոչետինոն իր թիմում ունի Էնցո Ֆեռնանդես․ հենց այս ֆուտբոլիստը սրում ու թուլացնում էր իր թիմի արագութունը, սա հոյակապ ձեռքբերում է ու հենց այս մարզչի ղեկավարությամբ արգենտիանցին միայն ծաղկելու է։

Պոչետինոն նրան ազատեց 6 համարի դիրքից ու երբ նա խաղում է ազատ, նա ծաղկում է, տեսեք նրա՝ գրոհի սրումը մեկ փոխանցումով , ազատ գոտի մտնելը ու եզրափակելը

Միայն Կոնատեի գերազանց խաղը փրկեց իրավիճակը Լիվերպուլի համար։  Նաև սրա համար է պետք Կայսեդոն, որի տրանսֆերը արդեն հաստատվել է։ Կայսեդո-Ֆեռնանդես զույգը Պոչետինոի «Չելսիի» զարդն է լինելու։

Երկու թիմերն էլ իրենց բազային խաղը ցույց տվեցին, ու եթե լոնդոնցիները իրենց 6 համարին գտել են, ապա «Լիվերպուլը» դեռ բանակցություններ է վարում Լավիայի համար․ առանց այդ դիրքի ամրապնդման Կլոպպի թիմը չի կարող լուրջ հավակնություններ ունենալ այս մրցաշրջանում։

Կարեն Պողոսյան