«Կրիստալ Փելեսի» հարձակվող Վիլֆրիխ Զախան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը վստահ է, որ տրանսֆերը կկայանա մինչև այս շաբաթվա վերջ: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը:
Սէր Ալեքսը հատուկ իր թիմի հետ չի մեկնել Քաթար, այլ մնացել է Անգլիայում, որպեսզի ավարտին հասցնի այս գործարքը:
Տրանսֆերի արժեքը կազմում է 12 մլն ֆունտ: Ֆուտբոլիստին գնելուց հետո «Յունայթեդը» նրան վարձավճարով կհանձնի «Կրիստալ Փելեսին» մինչև մրցաշրջանի ավարտը: