«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Վիլֆրիդ Զախան կհրավիրվի Անգլիայի հավաքական Շոտլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար:
20-ամյա Զախան բավական լավ դրսևորեց իրեն «կարմիր սատանաների» մինչմրցաշրջանային շրջագայության ընթացքում: Հրավերն ազգային հավաքական կդանա տաղանդավոր ֆուտբոլիստի համար առաջխաղացման մեծ նախադրյալ, հայտնում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ 2012թ-ի նոյեմբերին Զախան արդեն խաղացել է Անգլիայի հավաքականում շվեդների դեմ ընկերական խաղում: