«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախան հրաժարվել է վերադառնալ «Սելհարսթ Պարկ»:
Մի քանի օր առաջ Sky Sport պարբերականը հայտնեց, որ Վիլֆրիդ Զախային վարձակալելու համար Յունայթեդը վեց տարբեր առաջարկներ է ստացել:
Անգլիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված էր նաև իր նախկին ակումբ «Կրիստալ Փելեսը», սակայն անձամբ Զախան բացառել է այդ տարբերակը:
-Ես խոսել եմ Դևիդ Մոյեսի հետ, և ես չեմ կարծում, որ Զախան ցանկանում է վերադառնալ Լոնդոն: Մեզ համար դա խնդիր չէ. նա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: Կարծում եմ, որ նա ընդհանրապես չի հեռանա «Օլդ Թրաֆորդից»,- Տոնի Պյուլիսի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: