• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Զլատան Իբրահիմովիչ. «Ես «կոչնչացնեի» Պրեմիեր Լիգայի լավագույն ակումբների պաշտպանությունները»

Զլատան ԻբրահիմովիչՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վստահ է, որ եթե որոշեր տեղափոխվել Անգլիա, ապա կքանդեր Պրեմիեր Լիգայի լավագույն ակումբների պաշտպանությունները:

16 տարեկան հասակում Զլատանը հրաժարվել էր փորձաշրջան անցնել «Արսենալում»: Այժմ շվեդ ռմբարկուն երկու անգամ ավելի մեծ է և նրա տեղափոխությունն Անգլիա քիչ հավանական է:

Սակայն Իբրահիմովիչը վստահ է, որ կարող էր հաջողությամբ հանդես գալ Պրեմիեր Լիգայում և որպես ապացույց բերում է 2012թ-ին Անգլիայի հավաքականի դեմ խաղում ձևակերպած պոկերը:

-Պրեմիեր Լիգան շատ ուժեղ առաջնություն է: Այնտեղ 3-4 ակումբներ կան, որոնք Եվրոպայի ուժեղագույն ակումբներից են, սակայն եթե ես խաղայի այնտեղ, ապա նրանց «կջարդեի» այնպես, ինչպես անում եմ ամենուր:

Ինչպես գիտեք, կարող էի տեղափոխվել «Արսենալ», սակայն ես հրաժարվեցի: Եվ ի՞նչ եք դուք կարծում, ո՞վ է դրա համար ավելի շատ ցավում՝ Արեն Վենգերը թե՞ Զլատանը:

Ինձ միշտ զարմացնում է, երբ մարդիկ հարցնում են, թե ինչու ուժերս չփորձեցի Անգլիայում: Ի՞նչ եղավ վերջին անգամ, երբ խաղում էի Անգլիայի հավաքականի դեմ, որտեղ հավաքվել էին Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստները: Միգուցե մարդիկ պետք է հիշեն, որ դա հենց Զլատանի շոուն էր,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր