«Չելսիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը գնել է «Սենտ-Էտիենի» կենտրոնական պաշտպան Կուրտ Զումայի տրանսֆերային իրավունքները և վերջինիս վարձավճարով վերադարձրել ֆրանսիական ակումբին:
Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի համար «Չելսին» վճարել է 12.9 մլն ֆունտ: Զուման «կապույտների» հետ 5.5 տարվա պայմանագիր է ստորագրել:
Ավելացնենք, որ տաղանդավոր ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»: