«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը Չեմպիոնների Լիգայում «Ստյաուայի» դեմ խաղի համար իր թիմի հետ չի մեկնել Բուխարեստ:
Daily Mirror-ի հաղորդմամբ, բելգիացուն անհանգստացնում է ոտնաթաթի հետ կապված խնդիրները, որը ստացել է «Տոտտենհեմի» դեմ խաղում: Ակումբի բժշկական անձնակազմը Մոուրինյոյին խորհուրդ է տվել ռիսկի չգնալ:
Նշենք, որ Մոուրինյոն իր հետ Ռումինիա չի տարել նաև Ազարի հայրենակից Քևին Դե Բրյունեին, սակայն այս դեպքում խնդիրն ամենևին էլ վնասվածքը չէ: Ժոզեն պարզապես ցույց է տալիս իր վերաբերմունքը երիտասարդ Քևինի նկատմամբ: