«Չելսիի» կիսապաշտպաններ Էդեն Ազարը և Օսկարը վնասվածք են ստացել իրենց հավաքականներում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Այս շաբաթվա ընթացքում Բելգիայի հավաքականի մարզման ժամանակ Ազարը վնասվածք ստացավ կրունկի հատվածում: Եվ, չնայած որ վնասվածքն այդքան էլ լուրջ չէր թվում, սակայն նա բաց թողեց Շոտլանդիայի դեմ իր հավաքականի խաղը:
Օսկարը նույնպես վնասվածք է ստացել հավաքականի մարզման ժամանակ: Այժմ «Չելսիի» տաղանդավոր ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Ավստրալիայի հետ իր հավաքականի խաղը, որը տեղի կունենա այս կիրակի: