«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին, ում ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», խոստովանել է, որ երազում է Իսպանիայում խաղալու մասին:
Ամենայն հավանականությամբ ավարտված մրցաշրջանը վերջինն է լինելու 26-ամյա ուրուգվայցու համար Նեապոլում: Բամբասանքները Կավանիին ուղարկում են տարբեր ակոմբներ, սակայն նա նախընտրում է իսպանական առաջնությունը:
-Մանկությանս տարիներին երազում էի «Ռեալում» և »Բարսելոնայում» խաղալու մասին, սակայն այժմ հպարտանում եմ, որ հանդես եմ գալիս «Նապոլիում»: Իսկ ապագայիս մասին էլ միայն կարող եմ ասել, որ դեռ ոչինչ չգիտեմ:
Ես ուշադրություն չեմ դարձնում այդ բոլոր բամբասանքների վրա, որոնք ինձ ուղարկում են տարբեր ակումբներ, և արդեն սովորել եմ դրան,- հայտնել է Կավանին: Daily Mirror