«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին մատը կոտրելուց հետո վիրահատվել է։
Մենդին այս մրցաշրջանը սկսեց «Չելսիի» առաջին համարով, բայց հոկտեմբերից սկսեց պարտվել Կեպա Արիզաբալագային։
Էդուարը վերադարձավ «կապույտների» դարպաս աշխարհի առաջնության դադարից անմիջապես առաջ, որը հնարավոր դարձավ Կեպայի վնասվածքի շնորհիվ։
Մրցաշրջանի վերսկսումից հետո 30 ամյա սենեգալցին ոչ միայն մեկ րոպե չի խաղացել, այլ նաև մատի կոտրվածք է ստացել այս շաբաթվա սկզբին մարզման ժամանակ։
«Չելսին» չի նշել Մենդիի ապաքինման ժամկետները, սակայն Էդուարն այս պահին «կապույտների» հիմնական կազմում վնասվածք ունեցող 10 խաղացողներից մեկն է: