«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը խոստովանել է, որ մոտ է ակումբի հետ պայմանագիր կնքելուն:
Էլլարդայսի գործող պայմանագիրն ակումբի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Ենթադրվում է, որ «Վեստ Հեմի» սեփականատերերը կսկսեն բանակցությունները մարզչի հետ միայն այն ժամանակ, երբ թիմը կապահովի տեղը Պրեմիեր Լիգայում:
Այնուամենայնիվ, կողմերն արդեն սկսել են քննարկել գործարքի մանրամասները և մոտ են այն կնքելուն:
-Երկու կողմերն էլ ցանկանում են դա անել, սակայն ինչպես միշտ, իրավիճակն այնքան էլ պարզ չէ, ինչպես որ ինքներդ կցանկանայիք:
Հուսանք, որ մենք առաջիկայում համաձայնության կգանք,- հայտնել է Էլլարդայսը: Sky Sports