• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էլլարդայսը ցանկանում է «Սիթիին» հաղթել հանուն Ջերարդի

Սեմ Էլլարդայս«Վեստ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը խոստովանել է, որ ցանկանում է տեսնել, թե ինչպես է «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը գլխավերևում պահում Պրեմիեր Լիգայի չեմպիոնական գավաթը:

Ինչպես գիտենք, մրցաշրջանի վերջին խաղում Էլլարդասյի սաները կմրցեն «Մանչեսթեր Սիթիի» հետ, որն առաջնությունը հաղթելու ամենամեծ շանսերն ունի: Չեմպիոն դառնալու համար «քաղաքայիններին» կբավականացնի անգամ ոչ ոքի արդյունքը:

«Էթեհադ» մեկնելուց առաջ Մեծ Սեմը չի թաքցնում, որ ցանկանում է խանգարել «քաղաքայիններին» և ընդհակառակը՝ օգնել «կարմիրներին»՝ առաջին հերթին Ջերարդին:

-Կարծում եմ՝ բոլոր չեզոք երկրպագուները ցանկանում են, որ «Լիվերպուլը» հաղթի առաջնությունը: Ես նույնպես ցանկանում եմ Սթիվեն Ջերարդին տեսնել չեմպիոնական մեդալով,- «Վեստ Հեմի» պաշտոնական կայքին հայտնել է Էլլարդայսը: