• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էլլարդայսն առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը կմնա «Վեստ Հեմում»

Սեմ Էլլարդյաս«Վեստ Հեմի Յունայթեդի» սեփականատեր Դևիդ Գոլդը հայտնել է, որ Սեմ Էլլարդյասը առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը կշարունակի կատարել գլխավոր մարզչի պարտականությունները:

Շաբաթ օրը Էլլարդյասի սաները հյուրընկալվելիս շատ կարևոր հաղթանակ տարան «Քարդիֆ Սիթիի» նկատմամբ (0:2) և շնորհիվ խփած և բաց թողած գոլերի տարբերության, դուրս եկան վտանգավոր գոտուց:

Եվ չնայած որ խոսվում էր անգլիացի մարզչի հեռացման մասին, Գոլդը մտադիր է մարզչի հարցը լուծել ամռանը:

-Էլլարդայսը կմնա՞ մինչև մրցաշրջանի ավարտը: Միանշնակ: Երբեք պետք չէ ասել երբեք, սակայն մեր իրավիճակը հետևյալն է. Էլլարդայսն այն մարդն է, ում մենք հրավիրել ենք և նա անում է այն, ինչ նրանից պահանջվում է,- Գոլդի խոսքերն է մեջբերում Daily Express-ը:

Հետաքրքիր փաստեր