• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էլլարդայս. «Իսկ ի՞նչ էիք սպասում, եթե «Սիթին» հազար անգամ մեզնից հարուստ է»

Սեմ Էլլարդայս«Վեստ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հայտնել է, որ զարմացած չէ «Մանչեսթեր Սիթիից» կրած խոշոր հաշվով պարտությունից, քանի որ լավ հասկանում է երկու ակումբների ֆինանսական կարողությունները:

«Էթիհադում» 6:0 հաշվով պարտվելով «Վեստ Հեմը» գործնականում դուրս մնաց Լիգայի գավաթի համար պայքարից: Սակայն այդ անհաջող խաղն անակնկալ չէր Էլլարդայսի համար:

-Ի՞նչ էիք սպասում, երբ մենք ֆուտբոլիստներ ենք գնել ազատ գործակալի կարգավիճակով, իսկ «Սիթիի» տրանսֆերները հասնում էին մի քանի միլիոն ֆունտի: Ա՛յո, մենք կարող էինք ավելի լավ խաղալ, սակայն, օրինակ մեր հաստիքային ձախ պաշտպանը, ով նույնպես ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով է միացել մեզ, խաղում էր պաշտպանության կենտրոնում:

Այս հաշվով պարտվելու համար լավագույն ժամանակը չէր, սակայն մենք միակը չենք: «Սիթին» ջախջախել է նաև «Մանչեսթեր Յունայթեդին», «Տոտտենհեմին» և «Արսենալին» և պետք է նաև ընդունենք, որ այդ ակումբները մեզնից մի քանի անգամ ուժեղ են,- Էլլարդայսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր