«Պորտուի» կենտրոնական պաշտպան Էլյակիմ Մանգալան խոստովանել է, որ իրեն հաճելի է լսել «Չելսիի» հետաքրքրության մասին:
Սպասվում է, որ «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնալուց հետո Ժոզե Մոուրինյոյի տրանսֆերային նպատակներից մեկը լինելու է հենց Ֆրանսիայի երիատասարդական հավաքականի ֆուտբոլիստը:
-Անկասկած, հաճելի է, որովհետև «Չելսին» մեծ ակումբ է, իսկ Մոուրինյոն՝ մեծ մարզիչ: Պատրաստվում եմ մնալ «Պորտուում», սակայն ֆուտբոլում պետք չէ գուշակել, հատկապես երբ գործին խառնվում են մեծ ակումբներ,- հայտնել է ֆուտբոլիստը: Sky Sports