• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էմանուել Ադեբայորը պատժվել է

Էմանուել Ադեբայոր«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հաստատել է, որ հարձակվող Էմանուել Ադեբայորը պատժվել է աֆրիկյան ազգերի գավաթից ուշ վերադառնալու համար:

Չնայած Ջերմեյն Դեֆոն վնասվածք ունի, լոնդոնյան ակումբը թույլ էր տվել Ադեբայորին ուշ վերադառնալ ակումբ: Տոգոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստը պետք է վերադառնար ոչ ուշ, քան ուրբաթ կեսօրից երեք ժամ առաջ:

Մինչդեռ ֆուտբոլիստը չհասցրեց վերադառնալ նշված ժամանակին, չնայած արդեն հաջորդ օրը իր թիմը խաղալու էր «Նյուքասլի» դեմ: Ադեբայորն այդպես էլ ոչ մի մարզում չանցկացրեց և հայտնվեց պահեստայինների նստարանին: Այդ իսկ պատճառով ակումբը որոշել է տուգանել նրան 160 հազար ֆունտով, որը նրա երկշաբաթյա աշխատավարձն է:

-Մենք պետք է դա անեինք: Նա արդեն պատժված է, սակայն չենք ուզում հրապարակավ խոսել այդ մասին: Նա վերադարձել է ուրբաթ օրը երեկոյան 6-ին: Նա միանգամից միացավ թիմին արդեն հյուրանոցում,- հայտնել է պորտուգալացի մասնագետը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր