«Աստոն Վիլլան» առաջարկ է ներկայացրել «Միդլսբրոյի» եզրային հարձակվող Մորգան Ռոջերսին ձեռք բերելու համար, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բիրմինգհեմյան ակումբի առաջնային նպատակն է համարվում:
Ռոջերսը միայն անցած ամառ է միացել «Միդլսբրոյին»՝ Մայքլ Կարրիկի թիմին միանալով «Մանչեսթեր Սիթիից»:
Այդ ժամանակից ի վեր 21 ամյա անգլիացին դարձել է «Միդլսբրոյի» հիմնական կազմի խաղացող՝ առաջնության 25 խաղում դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Ռոջերսին դիտարկում է որպես հիմնական նպատակ հունվար ամսվա համար և մտադիր չէ նահանջել այն բանից հետո, երբ «Միդլսբրոն» մերժեց Մորգանի համար նրանց կատարած առաջին առաջարկը, հայտնում է The Guardian-ը:
Չնայած «Միդլսբրոն» չի ցանկանում վաճառել իրենց ծագող աստղին, Ռոջերսն ինքը ոգևորված է Էմերիի հետ աշխատելու հնարավորությամբ:
Ընդհանուր առմամբ, «առյուծները» փորձում են ուժեղացնել իր եզրերը: Բիրմինգհեմցիները նաև հետևում են «Նորվիչի» ֆուտբոլիստ Ջոնաթան Ռոուին և «Ատլետիկի» վերջերս ձեռք բերած Նիկո Ուիլյամսին: