«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուն հույս ունի հունվարի սկզբին վերադառնալ:
22 ամյա Սմիթ Ռոուն այժմ ապաքինվում է սեպտեմբերին տարած վիրահատությունից հետո:
Էմիլը որոշ ժամանակ անհարմարություն էր զգում աճուկում, մինչև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում վնասվածքը խորացավ, և վիրահատությունը միակ ելքն էր:
Հաջորդ ամիս Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության հետ կապված «Արսենալը» կմեկնի Քաթար՝ ուսումնամարզական հավաքի, որտեղ կանցկացնի նաև երկու ընկերական հանդիպում։ Սմիթ Ռոուն կգնա այնտեղ, և հավաքի ավարտին կսկսի լիարժեք մարզումները:
Ինչպես հայտնում է Evening Standard-ը, «զինագործները» գոհ են Սմիթ Ռոուի վերականգնողական աշխատանքներից և ակնկալում են, որ Էմիլը բավականաչափ մարզավիճակ կունենա ֆուտբոլ խաղալու համար հունվարի սկզբին: