«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդրյու Քոուլը կարծում է, որ Ուեյն Ռունին ոչ մի հիմք չունի «Յունայթեդից» հեռանալու մասին մտածելու համար:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» պատասխան խաղին Ռունին մեկնարկային կազմում չէր: Մամուլում սկսեցին լուրեր պտտվել, թե ֆուտբոլիստը խնդիրներ ունի գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ և հնարավոր է՝ տեղափոխվի այլ ակումբ:
-Առաջինն ու ամենակարևորը ցանկանում եմ ասել, որ Ուեյնն այլևս թիմի թիվ մեկ խաղացողը չէ: Մարզիչը միշտ էլ օգտագործելու է խաղացողների ռոտացիան: Դա կախված է այն բանից, թե ինչի ես ուզում հասնել:
Վերջին 4-5 տարիներին նա թիմի գլխավոր ռմբարկուն էր: Սակայն Ռոբինը եկավ և այժմ շատ լավ է հանդես գալիս: Ֆուտբոլն այսպիսինն է: Նոր մարդիկ են գալիս ակումբ, սակայն Ռունին միևնույնն է մեծ ապագա ունի «Յունայթեդում»:
Նա վարպետ է: Չեմ կարծում, որ անցած շաբաթվա տեղի ունեցածը կարող է ազդել նրանց հարաբերությունների վրա: Դա մեկ խաղ էր, թող և շատ կարևոր, սակայն մարզչի վերաբերմունքը Ուեյնի նկատմամբ նույնն է մնում:
Սէր Ալեքսը նախկինում էլ է նման բան արել: Ուեյնի հետ կապված իրավիճակը եզակի դեպք չէր: Նմանատիպ բաներ լինում են: Ռունին դեռ շատ հանդիպումներ կանցկացնի «Յունայթեդի» կազմում և նա դեռ շատ գնդակներ պետք է խփի ակումբի համար: Հասկանում եմ Ռունիի զգացմունքները, սակայն դրանում մեծ խնդիր չեմ տեսնում,- հայտնել է Քոուլը: Manchester Evening News