• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էշլի Ուիլյամսը պայմանավորվել է «Արսենալի» հետ անձնական պայմանագրի շուրջ

Էշլի ՈւիլյամսԻնչպես հայտնում է Goal պարբերականը, «Արսենալը» «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:

Վերջերս ֆուտբոլիստի ներկայացուցիչներն ու «զինագործների» ղեկավարությունը հանդիպել են Լոնդոնում, որպեսզի քննարկեն Էշլիի տեղափոխությունն «Էմիրեյթս»:

Աղբյուրի հաղորդմամբ լոնդոնցիներն արդեն պայմանավորվել են Ուիլյամսի հետ: Ֆուտբոլիստը կնքելու է երեք տարվա պայմանագիր և ստանալու է շաբաթական 60 հազար ֆունտ: «Արսենալում» հույս ունեն, որ գործարքը կկատարվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

«Սուոնսին» իր ֆուտբոլիստի համար պահանջում է մոտ 12 մլն ֆունտ, սակայն «Արսենալը» պատրաստվում է սկսել բանակցությունները 8 մլն ֆունտից: Արսեն Վենգերը ենթադրում է, որ վերջնական արդյունքում տրասնֆերային արժեքը կկազմի 10 մլն: